23.11.2024
Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
prev Նախորդ նորություն

Հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը հեռավոր ապագայի հարց է. Արցախի ԱԳՆ

Արցախը չի կարող լինել և չի լինելու Ադրբեջանի կազմում. այս մասին միշտ հայտարարել է Արցախի ղեկավարությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։


Նրա խոսքով, Արցախի ղեկավարությունը չի քննարկում Ադրբեջանի կազմում Արցախի լինելու սցենարը որևէ պարագայում. «Սա մեզ համար անընդունելի է»,- շեշտեց նա։


«Կարծում եմ, որ դա քաջ գիտակցում է նաև հայ ժողովուրդը և պաշտոնական Երևանը»,- հավելեց Բաբայանը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդը կանգնելու է մինչև վերջ և թույլ չի տա, որ «այս կարմիր գծերն անցնեն»։


Խոսելով Արցախի կարգավիճակի մասին Բաբայանը նշեց, որ սա չափազանց բարդ հակամարտություն է, հետևաբար կարճ ժամանակում հնարավոր չի լինի հասնել լուծման.


«Ուստի մենք պետք է իրատես լինենք և ընդունենք, որ հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը հեռավոր ապագայի հարց է»,- ասաց նա։


Քանի դեռ չկա համապարփակ լուծում, շարունակեց Բաբայանը, Արցախը կպահպանի փաստացի անկախ և ինքնիշխան պետության ներկայիս կարգավիճակը։


Մեկնաբանելով ԵՄ-ի հայտարարությունները՝ Բաբայանը նշեց, որ ԵՄ-ն ունի իր արտաքին քաղաքական օրակարգը, և դրա համար ոչ մեկից չպետք է նեղանալ։ Այլ հարց է, որ հայկական կողմը պետք է մշտապես իր դիրքորոշումը ներկայացնի այս հարցում։


«Այս հարցում մենք պետք է պահպանենք մեր ազնվությունը։ Եթե ​​մի փոքր սխալ թույլ տանք, վախկոտություն դրսևորենք, ապա ամեն ինչ կավարտվի»,- հավելեց նախարարը։