24.11.2024
Եթե իմանամ Վանեցյանն ա գալու, կկանգնեմ կողքը. Ջհանգիրյանի սենսացիոն հայտարարությունը (18+)
prev Նախորդ նորություն

Հավաքվում ենք և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր. Գեղամ Մանուկյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրավիրում է շտապ հավաքի Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից).

"Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:

Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:

Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:

Կհանդիպենք ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում",- գրել է պատգամավորը: