Եթե իմանամ Վանեցյանն ա գալու, կկանգնեմ կողքը. Ջհանգիրյանի սենսացիոն հայտարարությունը (18+)
20.06.2022
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հրապարակեց իր և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 20-ին:
Այն բավականին ուշագրավ փաստեր է պարունակում, ինչպես նաև լի է Ջհանգիրյանի քաղաքական հայտարարություններով: Մասնավորապես, Ջհանգիրյանն ասում է, որ չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա, քանի որ «հազիվ էդ կլանից պրծել ենք».
«Եթե ես իմանամ, որ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ, որ Ղազինյան Արթուրն ա գալու, կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու են ՀՅԴ-ն ու Քոչարյանը... Սերժն էլ չի գալու, լավ իմացի, բան եմ ասում», - հայտարարում է Գագիկ Ջհանգիրյանը։
Զրույցի ընթացքում նաև Ջհանգիրյանը համոզում է Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից:
VERELQ-ը զգուշացնում է, որ ձայնագրությունը պարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ (18+):