23.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպք «Մխիթար Գոշ» բուհում
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Արցախը կապող այլընտրանքային ճանապարհի հարցը լիովին լուծված չէ

Հայաստանն ու Արցախը կապող այլընտրանքային ճանապարհի հարցը լիովին լուծված չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։


Նրա խոսքով, ճանապարհի կառուցումը բավականին բարդ և երկարատև գործընթաց է, բայց դրա ավարտից հետո էլ այն պետք է ստուգվի։ «Ճանապարհը կզննվի, եթե խնդիրներ առաջանան, դրանք վերացնելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ աշխատանքներ իրականացնել»,- վստահեցրեց նախարարը։


Բայց Բաբայանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին. «Բերձորում, Աղավնոյում մարդիկ են ապրում, տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»։


Նա նաև հորդորեց հաշվի առնել, որ նոր ճանապարհի կառուցումը նորություն չէ, այս դրույթն արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ։


«Սա շատ դժվար ժամանակաշրջան է մեր պատմության մեջ, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս բոլոր հարցերի համապարփակ լուծումն ապահովվի»,- հավելեց Բաբայանը։