23.11.2024
Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նիգավանի զոհերից մեկը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է

Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացավ այսօր առավոտյան։


Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։


Քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրան Հարությունյանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։


Նշենք նաև, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր՝ ունի գլխուղիղային վնասվածք։


Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։


Ըստ մամուլի հրապարակումների, կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։


Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։