24.11.2024
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան-Բեյրութ-Երևան երթուղով
prev Նախորդ նորություն

Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան

Ապարանում հնչած կրակոցների հետեւանքով երկու հոգու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է: Այս մասին հայտնում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:
Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:

Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք», - գրել է Վանեցյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ուշ երեկոյան Արագածոտնի Նիգավան համայնքում տեղի է ունեցել զինված միջադեպ: Կրակոցների հետևնքով կա 6 վիրավոր, մեկ զոհ: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ զոհերի թիվը հասել է 2-ի, թեև ոստիկանությունից այս փաստը դեռ չեն հաստատել:


Ըստ Politik.am-ի` ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ 


ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։  Ավելի ուշ ոստիկանությունից հերքեցին, թե վիճաբանությունը քաղաքական ենթատեքստ ունի: