19.05.2025
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ
10.08.2021
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ

Հանրապետությունում, հատկապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնը: Տևական ժամանակ ՀՀ-ին սահմանակից պետությունների տարածքներում մոլեգնում են հրդեհները։ Դրանց ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով ուժեղացված ծառայություն է իրականացվում սահմանամերձ գոտիներում։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգուշավոր լինել և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։ Արգելվում է՝ նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ, այրել չոր խոտի խոզանը-(բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ), շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ, օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում, Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր, բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։ Հրդեհների կանխարգելման համար արգելվում է վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով։