Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը: Այդ մասին տեղեկանում ենք այցելության ծրագրի նախապատրաստման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից: «2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան», - ասված է որոշման մեջ։