5.02.2025
Հայաստանն ու Բուլղարիան կհամագործակցեն մշակույթի բնագավառում
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը:


«Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,- ասել է նորանշանակ դեսպանը:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա Արիսյանին պաշտոնի ստանձնման առթիվ և նշել, որ հայ-սիրիական հարաբերությունները պատմական բարեկամական հիմքերի վրա են ձևավորվել: «Վստահ եմ, որ ձեր դիվանագիտական փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:


Երկուստեք կարևորվել է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ գործնական քայլերի ձեռնարկումը մշակութային և կրթական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ:


 

Ընդունվեց Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության ծրագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից