23.12.2025
Նոյեմբերի 16-ի գերիների պաշտոնապես թիվ չկա, սակայն իրավապաշտպանները հստակ թիվ են հնչեցնում
10.12.2021
Նոյեմբերի 16-ի գերիների պաշտոնապես թիվ չկա, սակայն իրավապաշտպանները հստակ թիվ են հնչեցնում

Այս պահի դրությամբ հաստատված է Ադրբեջանում պահվող 40 ռազմագերիների թիվը, բայց մեր փաստահավաքությունը վկայում է, որ ևս հավելյալ 80 անձիք գտնվել են գերեվարման մեջ, բայց պետությունը հրաժարվում է պաշտոնական ընդունել դա: Նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան: Այս մասին «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում». ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց քննարկման ժամանակ հայտարարեց  իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը: "Ցավոք, դրական տեղեկատվություն չկա նրանց մասով և մենք չգիտենք նրանք դեռևս որևէ թաքստոցում պահվում են, թե գուցե սպանված են, քանի որ Բաքուն հրաժարվում է վերադարձնել նրանց դիերը",- ասաց իրավապաշտպանը: Սիրանույշ Սահակյանն ասաց, որ հստակ տեղեկատվություն չկա նաև նոյեմբերի 16-ին գերեվարված մեր զինծառայողների թվի մասին: Պաշտոնապես թիվ չի հնչեցվում, բայց իրենց տեղեկություններով՝ նրանց թիվը 32-ն է: Նշենք, որ քննարկումը կազմակերպել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: