4.02.2025
Հունիսի 15-ից Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանանները հավաքվելու են. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Ռալֆ Յիրիկյանի դարաշրջանն ավարտվեց. Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի

Վիվա-ՄՏՍ-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը:


Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.


«Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր եւ թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչեւ նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի եւ արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:

Արմեն Ավետիսյանը ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային եւ ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական եւ կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների ընթացքում աշխատել է որպես «ՄՏՍ» ընկերության ռեգիոնալ զարգացման գծով տնօրեն: «ՄՏՍ» ընկերության՝ իրերի ինտերնետի եւ արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնն Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է 2021 թվականի մարտից մինչեւ գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարման ընթացքում կառուցել է ընկերության նոր բիզնես ուղղություն՝ իրերի ինտերնետի ոլորտում: Ավարտել է Ռուսաստանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» ֆակուլտետը:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր եւ որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար»,- ասված է հայտարարության մեջ:


 


 

ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ նստաշրջանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից