Հունիսի 15-ից Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանանները հավաքվելու են. Սաղաթելյան
«Դիմադրության» շարժման առաջնորդները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը: Հունիսի 15-ից Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանանները հավաքվելու են:
Այդ մասին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 14-ին, «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ, այդ թվում սփյուռքում:
«Վրանային ավանը ամբողջությամբ կատարել է իր առաքելությունը։ Հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը՝ վաղվանից հավաքենք վրանները։ Մեր պայքարի հետագա արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ», - ասել է Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ վրանային ավանի ապամոնտաժումը չի նշանակում հանրահավքների դադարեցում: Առաջիկայում, ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակը, պարբերաբար անցկացվելու են հանրավաքներ, երթեր և բողոքի ակցիաներ:
Հանրահավաքի ժամանակ նա խոսեց նաև շուրջ երկու ամիս տևված փողոցային պայքարի գրանցած հաջողությունների և բացթողումների մասին: