22.12.2025
Տրանսպորտային կոլապս Երևանում. որոշ ավտոբուսներ չեն աշխատում, մարդիկ մնացել են փողոցում
13.12.2021
Տրանսպորտային կոլապս Երևանում. որոշ ավտոբուսներ չեն աշխատում, մարդիկ մնացել են փողոցում

Այսօր առավոտվանից Երևանի կանգառներում մարդկային կուտակումներ են: Պատճառը որոշ ավտոբուսների վարորդների բոյկոտն է: Ըստ շրջանառվող լուրերի, այդպիսով նրանք բողոքում են քաղաքապետրանի կողմից ներդրված՝ մետաղադրամ ընդունող սարքերով նոր ավտոբուսների դեմ: Այլ աղբյուրներից էլ հայտնում են, թե պատճառն այն է, որ վարորդների աշխատավարձը կրճատել են, այդ պատճառով էլ վարորդները դուրս չեն եկել աշխատանքի: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին, տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում սկսեց աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ "Նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ ետևի դռնով",- տեղեկացնում են կառույցից։ Այս պահի դրությամբ որևէ բացատրություն, թե ինչ է իրականում կատարվում, որ մարդիկ առավոտվանից չեն կարողանում հասնել աշխատավայր, Երևանի քաղաքապետարանից չեն տալիս: Միայն խոստանում են առաջիկաայում հանդես գալ հայտարարությամբ: