5.02.2025
Միրզոյանն ու Ռադևը կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ստեղծման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում նշեցին ՀՀ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. հունիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում կազմակերպվեց ընդունելություն և համերգ՝ Հայաստանի պարի պետական անսամբլի կատարմամբ։

Միցոռացմանը հրավիրված էին Վրաստանի կառավարության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ և վրացի հասարակական-մշակութային գործիչներ, Վրաստանի հայ համայնքի անդամներ, այլ հյուրեր։

Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հյուրերին ուղղված ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ռուբեն Սադոյանը խոսեց երկու ժողովուրդներին դարերի ընթացքում միավորող բազմաթիվ կապերի և արժեհամակարգային ընդհանրությունների մասին՝ ընդգծելով, որ այս ամուր հիմքի վրա ձևավորված Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունները հետևողականորեն շարունակում են զարգանալ՝ արձանագրելով նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ։

Իր հերթին Լաշա Դարսալիան կարևորեց բարձր և բարձրագույն մակարդակում փոխադարձ այցելությունների պարբերականությունը, որն արտացոլում է երկու պետությունների միջև առկա փոխվստահությունը, բարեկամությունն ու կարևոր օրակարգը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը օրինակելի կդառնա տարածաշրջանի համար։


 

ԱԻ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից