27.11.2024
Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:


Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ համագործակցությունը:


Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:


Ռուբեն Ռուբինյանի խոսքով` չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Նշվել է, որ ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը:


ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարեւորել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը եւ այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:


Նշենք, որ պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները: