23.07.2026
Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ և ժողովրդավար Հայաստանի ուղղությամբ. Մարուքյան
23.12.2022
Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ և ժողովրդավար Հայաստանի ուղղությամբ. Մարուքյան

Այսօր Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ և ժողովրդավար Հայաստանի ուղղությամբ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արդեն 12 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը... թողնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների առանց սննդի, դեղորայքի և ընտանիքի անդամների, որոնք հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում»,- գրել է Մարուքյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:  Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից՝ 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: