Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն տանող միակ ճանապարհն է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Վերջինս անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին: «Հայաստանի վարչապետի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: