Արդեն մի քանի ժամ է, ինչ 44-օրյա պատերազմում Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ գրոհել են Պաշտպանության նախարարության շենքը և արդարություն են պահանջում: Այս պահին իրավիճակը լարված է. զոհված զինծառայողների ծնողները նախարարության ընդունարանում պահանջում են հանդիպում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու համար: «Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չգա, թող մեզանից չնեղանա»,- հայտարարել են նրանք: Ծնողները պահանջում են հանդիպում նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարարի հետ: Ի դեպ, Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, թեև նա չի մասնակցել մարտական գործողություններին: