29.07.2025
Ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Երևանում բերման ենթարկվեց «Նորատուսցի Ալիկն»

Երևանում ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Հատուկ օպերացիան անցկացվել է ապրիլի 5-ին։ Ժամը 17։30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից ոստիկանություն է տեղափոխվել ոչ միայն Ալիկ Բանդուրյանը, այլև ևս 4 անձ։


Նրանց թվում են Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը: Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։


Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։


 


 


 

Հայկական բիզնեսը պետք է ոչ միայն արտահանի, այլև գրավի նոր շուկաներ․ նախարար
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար