Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 498-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 2 973 199: Փաստացի այս պահին բուժվում է 2332 պացիենտ, նրանց թիվը նվազել է 12-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 879 անձ, վերջին մեկ օրում 26-ը: Անցած մեկ օրում կորոնավիրուսից, բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 8611 է: