25.11.2024
Եկատերինբուրգն ու Երևանը մտադիր են համագործակցություն հաստատել. հուշագիր է ստորագրվել
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանից կբռնագանձվի 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ ապօրինի եկամուտ, մեքենաներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները:

Դրանցից մեկով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից, որդուց, դստրերից, փոխկապակցված այլ անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում.

4 ավտոմեքենա.

20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.

շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.

ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.

21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: