1.05.2025
Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Մարտի 17-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:


"Հանդիպմանը քննարկել ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:

Զրուցակցիս եմ ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:


Անդրադարձել ենք նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին",- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում:


 

Նախագահն ու դեսպանը քննարկել են հայ-վենեսուելական հարաբերությունների զարգացման հեռանկարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով