ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Մարտի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ»,– հայտնում են նախարարությունից։