Մեզ համար ընդունելի չէ Բաքվի առաջարկած օրակարգը. Արցախի ԱԺ նախագահ
Անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած այն տեղեկատվությանը, թե Արցախի իշխանության ներկայացուցիչները հրավիրվում են Բաքու երկխոսության՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախպրեսի հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն խուսափել Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներից:
«Հարցն այն է, որ մեզ համար ընդունելի չէ Բաքվի առաջարկած օրակարգը: Ցավոք, նախորդ շփումները, չնայած պայմանավորվածություններին, որևէ արդյունք չեն ապահովել օրակարգային հարցերի մասով: Ավելին, դրանցից հետո Ադրբեջանի զինուժը մարտի 5-ին Արցախի տարածքում ահաբեկչական գործողություն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորում ստացել մեկ ոստիկան: Եթե շփումների «արդյունքները» այդպիսին պետք է լինեն, ապա ավելի նախընտրելի է չհանդիպել»,- եզրափակել է Ա. Թովմասյանը: