24.11.2024
Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան
prev Նախորդ նորություն

Հայաստանում ձուլակտորներ չեն արտադրվում, բայց ՀՀ-ից արտահանվում են Թուրքիա. ինչպե՞ս

2022 թվականին Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 63 մլն դոլարի ապրանք, որի 98%-ը ոսկու ձուլակտորներ են եղել: Նախորդ տարիներին արտահանումը կազմել էր 1-1.5մլն դոլար: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանն, ապա շարունակում.


"Իսկ ի՞նչն է մտահոգիչը. մտահոգիչն այն է, որ Հայաստանում ձուլակտորներ չեն արտադրվում, մեր երկրից վերարտահանվում են ռուսական ձուլակտորները, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները հայտարարություն տարածեցին, որում նշվում էր, որ հայկական, թուրքական ընկերությունները օգնում են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, որի պատճառով նրանք նույնպես կարող են ընկնել պատժամիջոցների տակ",- գրել է տնտեսագետը: