Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել Երևանի կենտրոնում ընթացող անհնազանդության ակցիայից: "Ինձ եւ եւս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք",- գրել է նա Facebook-ի իր էջում և հավելել՝"Մեր պայքարը շարունակվելու է"։ Առավոտվանից Երևանի կենտրոնը կաթվածահար վիճակում է, անհնազանդության ակցիաներ են ավելի քան 14 փողոցներում: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ: