23.07.2025
Պուտինը հայտնել է, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ
25.03.2022
Պուտինը հայտնել է, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր ես հնարավորություն կունենամ Երեւանի մասին Ձեր ջերմ խոսքերը փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց կունենանք։ Կարծում եմ՝ նա գոհ կլինի»,- ասել է նա մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակակիրների հետ հանդիպմանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։  Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։ Մինչդեռ մարտի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից «Բայրաքթար» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունքում հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր և 2 զոհ (նաև 5 վիրավոր՝ անցած գիշեր)։