24.11.2024
Կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքների պայմանագրին համապատասխան. Քերոբյան
prev Նախորդ նորություն

Նույնիսկ ամենածանր ճգնաժամերը հաղթահարելի են, եթե կա դրված հստակ նպատակ. Ռուբեն Վարդանյան

Ես հավատում եմ, որ նույնիսկ ամենածանր ճգնաժամերը հաղթահարելի են, եթե կա դրված հստակ նպատակ, եթե կա այդ նպատակին հասնելու միասնական կամք ու համառություն և կան առաջնորդներ, որոնք ամեն գնով ձգտելու են այդ նպատակի իրականացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

"Մեր նպատակն ավելի քան պարզ է՝ Արցախի հայկական, անկախ, անվտանգ ու արժանապատիվ ապագան: Արցախում գտնվելով՝ ես տեսնում եմ այդ նպատակի շուրջ ժողովրդի միասնականությունը: 90 օրից ավելի շարունակվող ծանր շրջափակումն ի զորու չէ կոտրել արցախահայության ոգին ու կամքը: Ես բազմիցս եմ ասել, որ այսպիսի ժողովրդի հետ ցանկացած մարտահրավեր հաղթահարելի է, ցանկացած բարդ իրավիճակից կգտնվի լուծման ճանապարհ:

Այսպիսի իրավիճակում չափազանց կարևոր է առաջնորդների դերը։ Իրական առաջնորդների, ոչ թե պարզապես ղեկավար պաշտոն զբաղեցնողների: Պետք են մարդիկ, որոնք ոչ միայն հայտարարում են նպատակին հասնելու սկզբունքների ու արժեքների, պարտադիր պահպանման ենթակա կարմիր գծերի մասին, այլև սեփական օրինակով, տրված խոստմանն ու սկզբունքներին հավատարիմ լինելով դառնում են դրանց երաշխավորը: Այդ առաջնորդները ժողովրդին տանում են համախմբման ճանապարհով, նրանք անհանդուրժող են հավաքական նպատակին հասնելու կանոններն ու սկզբունքները խախտողների նկատմամբ, քանի որ պահը ճակատագրական է:

Եվ հակառակը, շատ վտանգավոր է, երբ ճգնաժամային իրավիճակում ղեկավար պաշտոն զբաղեցնողները չեն գիտակցում իրենց ստանձնած պատասխանատվության ողջ լրջությունը:

Այս ամենը ավելի քան կարևոր է, քանի որ սա կամքի ու համառության, վճռականության ու հավատի պայքար է",- գրել է Վարդանյանը :