20.04.2025
Անի Բադալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ
prev Նախորդ նորություն

Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը առաջին մենահամերգը կտա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին մենահամերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:

Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով:


Ծրագրում կհնչեն՝
Յոհան Սեբաստիան Բախ
Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006
Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003
Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005

Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար