24.11.2024
ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ
prev Նախորդ նորություն

Վահան Հունանյանը ազատվել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնից

Վահան Հունանյանը ազատվել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնից:


Այս մասին նա հայտնել է անձամբ: Հայտնի է նաև, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում.


"Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։
Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարևոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։ Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։

Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։

Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք:
Ցանկանում եմ նաև շնորհավորել ու բազում հաջողություններ և անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Անի Բադալյանին։ Անի ջան, բարի երթ։

Վերջում նշեմ, որ շարունակելու եմ դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում",- ասված է Հունանյանի հայտարարության մեջ։