Ուկրաինայի ստացած օգնության չափն ավելանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Նոր բայրաքթարներ արդեն ժամանել են Ուկրաինա և մարտական հերթապահություն են իրականացնում: Կլինեն ավելի շատ խացումներ: Եվրոպան վերածվում է մեր թիկունքի և ապահովում է պաշտպանական կարևոր կարիքները», - գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ Էթիմեսգուտից օդ բարձրացած թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի նախօրեին վայրէջք է կատարել Ժեշուվ քաղաքում, որը գտնվում է լեհ-ուկրաինական սահմանին։ Սա արդեն վեցերորդ ռազմատրանսպորտային ինքնաթիռն է, որն ուղարկվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Ուկրաինա/Լեհաստան՝ հակամարտության առաջին օրվանից ի վեր։