13.09.2025
Դեբեդ գետն ընկած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ
27.04.2022
Դեբեդ գետն ընկած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ

Դեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը: Նրա խոսքով, փոքրիկի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում. «Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,- նշված է գրառման մեջ: Նախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: