Ս.թ. մարտի 21-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում "Վրաստանի հայ համայնք" հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով նկարների առաջին ցուցադրությունը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։