ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: