25.11.2024
Սա շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու Ադրբեջանի հերթական դրսևորումն է. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը անսակարկելի են. Ասրյան

Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը բացարձակ արժեքներ են և անսակարկելի: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

«Հայոց Սուրբ Հայրենիքը պաշտպանելու, Հայաստանի անկախությունը ձեռք բերելու և պահպանելու համար՝ վերջին 30 տարիների ընթացքում բազմահազար Հայորդիներ են իրենց կյանքերը զոհաբերել, և, անհրաժեշտության դեպքում, մենք նույնպես կզոհաբերենք մեր կյանքերը:

Լսե՛ք ինձ ու ականջներիցդ օ՛ղ արեք. ձեր պետությունների պետական շահը մեզ համար ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեր Սուրբ Հայաստանի պետական շահը: Հայաստանն անկախ ու ինքնիշխան պետություն է՝ իր հերոս և անպարտելի ժողովրդով, իր Ազգային Անվտանգությամբ, իր Ազգային Բանակով:

Այն պետությունները, որոնք հավակնություններ կունենան Հայաստանի անկախ և ինքնիշխան պետության, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, կկործանվե՛ն. ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» ո՛չ մեկիդ»,- ասված է հայտարարության մեջ: