19.07.2025
Հայաստանին շարունակում են դուրս մղել տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից
18.03.2022
Հայաստանին շարունակում են դուրս մղել տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից

Երեկ Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի ու Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից էր երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով: Ու ոչ մի խոսք Հայաստանի մասին, թեև դեռևս 2016 թ.-ին նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին միջպետական պայմանագիր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ: Այս մասին հիշեցնում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն ու շարունակում:"Այսպիսով, 2018-ից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական էներգետիկ քաղաքականությունն արդեն այսօր շոշափելի արդյունքների է բերում:Ինչ խոսք, շաշափելի արդյունքների է բերում նաև հայաստանյան պսևդո-իշխանությունների կողմից որդեգրված հակաիրանական քաղաքականությունը՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար: Ու այդ նույն պսևդո-իշխանությունների կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ժամկետները մինչև 2024 թ. տեղափոխելը այդ դավադիր քաղաքականության ուղիղ դրևորումներից է:Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է, այժմ արդեն՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում: