"Լուսավոր Հայաստանի" մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Այս մասին գրել է կուսակցության անդամ Անի Սամսոնյանը, անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին: "Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները:Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք:Քաղաքականությունը անհամբերների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ", -գրել է Սամսոնյանը Facebook-ի իր էջում: