Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համատեղության կարգով Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել (նստավայրը՝ Աթենք) Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից: