25.11.2024
Արցախում ստեղծվել է Ադրբեջանի հետ հրատապ հումանիտար հարցեր քննարկելու աշխատանքային խումբ
prev Նախորդ նորություն

Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը. Արայիկ Հարությունյան

Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Լուծումն անհնար է առանց մեր հիմնարար ու հավաքական իրավունքները հաշվի առնելու»,- գրել է Հարությունյանը:


Հիշեցնենք, նախօրեին Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է.


«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- մասնավորապես ասել է կանցլերը: