21.04.2025
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում Ադրբեջանը խախտել է հրադադարը
prev Նախորդ նորություն

Լավրովը սահմանեց Հայաստանի հետ բանակցությունների ուղղությունը. օրվա կադր

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Տելեգրամ ալիքում հրապարակել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների Հնդկաստանում տեղի ունեցած հանդիպումից լուսանկար:


"Սերգեյ Լավրովը դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարին ու սահմանեց բանակցությունների ուղղությունը",- գրել է Զախարովան լուսանկարին կից:


Հիշեցնենք, մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։


Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։


 


 

Ակնկալում եմ կառուցողական երկխոսություն. Փաշինյանը՝ Միշուստինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ