24.11.2024
ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Բեռլինում բողոքել է Ալիևից

Ինչ վերաբերում է երկկողմանիորեն տարածքային ամբողջության ճանաչման հարցին, ապա դա արդեն համաձայնեցված է։ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով կա կետ, ըստ որի` Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, և համաձայնել են, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Խոսքն Անկախ Պետությունների Համագործակցության հիմնման մաս ին է։ Եվ այդ հռչակագիրն ասում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական բաժանումները դառնում են պետական սահմաններ։ Եվ Համաձայն Պրահայի համաձայնության` դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի այս սկզբունքի վրա։ Բայց եթե չեմ սխալվում, դրանից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Ի՞նչ է նշանակում պատմական քարտեզներ, երբ մենք արդեն համաձայնության ենք եկել։ Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ մեկս մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք՝ հիմք ընդունելով այդ հռչակագիրը։ Այս մասին Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ավելին, վերջերս Ադրբեջանի նախագահը ներկայացրեց մի նոր նախաձեռնություն, որը կոչվում է «արևմտյան ադրբեջան»։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։


Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը։


Մենք համաձայնության ենք հասել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, մենք ստորագրել ենք։ Ադրբեջանի նախագահը, ես ու Ռուսաստանի նախագահը ստորագրել ենք այդ փաստաթուղթը։ Մենք հասել ենք համաձայնության։ Դա ինձ համար, Հայաստանի համար շատ ծանր որոշում էր։ Կա կետ, ըստ որի` բոլոր ռազմագերիները և պահվող անձինք պետք է հայրենադարձվեն, բայց մինչ այժմ մենք ունենք 33 ռազմագերի, մենք ունենք քաղաքացիական անձ, ով գերի է։ Նա բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ էր, ում ադրբեջանցիները բռնել են Լաչինի միջանցքում, և նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Գիտեք ինչի՞ համար։ Դրանից երեք օր առաջ նա ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման էր դուրս եկել, և ասել էր մի բան, ինչն Ադրբեջանի նախագահին դուր չէր եկել։ Ու հիմա, համաձայն ադրբեջանական դատարանի որոշման, նա հանդիսանում է «լրտես, ահաբեկիչ, մարդասպան»։


Նա նաև ասել է, որ պետք է կենտրոնանան խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա.

"Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն"։