22.04.2025
Արցախում բնակվող յուրաքանչյուր հայի կողքին` մեկ զինված խաղաղապահ. Մամիջանյան
prev Նախորդ նորություն

Վարչապետը տիկնոջ և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Բեռլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին:


Այցի շրջանակում վարչապետն այսօր հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:


Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։


Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:


Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:


 

Բաքվի ագրեսիվ գործողությունները խաթարում են Հրվ.Կովկասում ՀՀ խաղաղության հասնելու ջանքերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան