25.11.2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Սիրողական դիվանագետ, Բաքվի ուղեղի լվացման տակ կոռումպացված չինովնիկ. Բեգլարյանը՝ Կլաարին

Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ սկսել է խորանալ ադրբեջանական հանցագործություններին նրա արձագանքների պատճառով։ Այս մասին Twitter-ի իր էջում, ի պատասխան Կլաարի վերջին հայտարարությունների, գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը։


«Նա կա՛մ սիրողական դիվանագետ է, կա՛մ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կա՛մ կոռումպացված չինովնիկ է, կա՛մ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»,- գրել է Արտակ Բեգլարյանը։


Հիշեցնենք, Ադրբեջանի երեկվա ագրեսիային ի պատասխան, Տոյվո Կլաարը գրել էր, թե տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է կայունության և խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը:


Նա նշել էր, որ Բաքվում է և ակնկալում է բովանդակային հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։