6.09.2025
Ադրբեջանի սադրանքը ապացուցեց Փաշինյանի մարտավարության սնանկությունը. Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Իրադրությունը բավականին լարված է. Ադրբեջանը քննարկումների մեջ է` ի՞նչ անել և ո՞ր պահին

Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկսյացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է:

««Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է:
Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:

Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ:

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին:

Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է»,- գրել է նա:

Արցախում պահանջելու են խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը