6.06.2025
Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը
28.02.2022
Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Տեղեկությունը հաստատեցին ՊՆ-ից: Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ1992թ.-իցՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 2000թ. հունիսի 9-ինՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2002թ. հունվարի 14ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2003թ. սեպտեմբերի 20ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում: 2007թ. հուլիսի 20ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար: 2009թ. հունվարի 26ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար: 2010թ. օգոստոսի 12ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար: 2013թ. հունիսի 10ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմ­զորահավաքային վարչության պետ: 2021թ. սեպտեմբերի 13ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ1984թ.-ինԱվարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը: 2001թ.Սովորել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԾառայություն և մասնակցություն մարտական գործողությունների 1984-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1985-1987թ.-ին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Ա‎ֆղանստան, մասնակցել մարտական գործողություն­ներին: 1992-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Պարգևներ Պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով, գերատեսչական այլ մեդալներով: