20.04.2025
Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով. «Փաստ»
prev Նախորդ նորություն

Ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին. Գեղամյան

Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն։


Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։


"Եթե իրավիճակը սրվեց, կամ, ավելի վատ, եթե իշխանափոխություն եղավ, որի արդյունքում Վրաստանը գրեթե անխուսափելիորեն կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի նոր ճակատի, ապա շատ մեծ հավանականությամբ կփակվի Վերին Լարսը։ Իսկ թե ինչ կլինի, եթե փակվի Լարսի ճանապարհը, որը մեր գլխավոր տրանսպորտային զարկերակներից է, կարծում եմ կարիք չկա ներկայացնելու:


Չեմ քննարկում նաև այլ՝ ավելի վատ հետևանքները։


Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև, թե ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին։ Դրանք նույն մարդիկ են, որոնք կողմ են Հայաստանի նոր կապիտուլիացիային Թուրքիայի և Ադրբեջանի կողմից", - գրել է նա։


 


 

Նիկոլ Փաշինյանի «եվրայոնջաները»․ ի՞նչ պարտավորությունների տակ է մտել Հայաստանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար