8.06.2025
Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյան
prev Նախորդ նորություն

Չարագործները քարեր են նետել Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքի վրա

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:


Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։


ՀԿԵ - ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը:


 


 

Գրիգորյանը և Ռասմուսենն անդրադարձել են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին