22.11.2024
Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին.Վարուժան Գեղամյան

Հայկական ալիքի խմբագրական թիմը պատրաստել է մի մանրամասն քարտեզ, որտեղ երևում է, թե ինչպես է 2020 թվականի նոյեմբերից հետո, այսինքն կապիտուլյանտների խոստացած «խաղաղության փուլում» Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը գրավվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Կարմիրով երևում են գրավված տարածքները, որոնցից վերջինը եղել է մեկ շաբաթ առաջ Սյունիքի տեղ գյուղում։



Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։


"Կարմիրով երևում են գրավված տարածքները, որոնցից վերջինը եղել է մեկ շաբաթ առաջ Սյունիքի տեղ գյուղում։


Այսպես մանր-մանր առաջ է գալու Ադրբեջանը, որովհետև իրենց դեմն առնելու փոխարեն ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները պայքարում են մեր՝ Հայաստանի քաղաքացիների դեմ և փորձում են մեզ չթողնել, որ մենք պայքարենք մեր երկրի համար։


Սա է ողջ էությունը ներկա իրավիճակի։ Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին", - գրել է նա։