27.11.2024
Ամեն բան սպասում էի, բայց որ Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականն անսպասելի էր. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները թույլ չեն տվել ՌԴ խաղաղապահներին Գորիսից քաղաքացիների ուղեկցել Ստեփանակերտ

Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։

Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։

Վերջիններիս` խաղաղապահներն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է քննություն։