Այս պահի դրությամբ քննարկում ենք Երևանում օդի աղտոտվածության նոր չափիչ սարքերի տեղադրման հարց, որը Smart քաղաքի ծրագրի մի փոքրիկ մասն է: Այդ մասին մայիսի 22-ին ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ավելի դետալացված ինֆորմացիա ենք ստանալու, թե օդի աղտոտվածությունը կոնկրետ, որ հարուցիչներից է գալիս, ըստ այդմ սկսելու ենք պայքարը», - ասել է Ավինյանը: